Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.05.2018 | 00:04

Աստուծմէն յետոյ ճշմարիտ ես-ն է համագումարը բոլոր գեղեցկութիւններուն: Հոնկէ է, որ իրերը իրենց իմաստուն ցոլքը կը ստանան այնպէս, ինչպէս Լուսնկան իր ցոլքը կը ստանայ Արեւէն ու կը բաշխէ Երկրին:


Ճշմարիտ ես-ը մշտնջենական աղբիւրն է նուիրումի, բարութեան, իմաստութեան, սիրոյ երազին ու յաւիտենականութեան:
Ես-ը աղեղն է կաշմբուռն (ուժեղ), ուրկէ նետերու պէս կը սլանան մեր զգայարանքներուն թռիչքները հոգեթեւ:
Աստուած տիեզերական ես-ն է, որ կը տարածուի ու կþարտայայտուի բոլոր իրերուն մէջ, եւ ուրկէ կը ճառագայթեն գեղեցկութիւնն ու իրականութիւնը:
Ճշմարիտ ես-ը ինքը Քրիստոսն է, որ ինքզինք Աստուծոյ Որդի անուանեց: Աստուածն էր, որ ճառագայթեց Անոր մարդեղէն մարմնին ու զգայարանքներուն մէջէն, եւ մարդիկ Անոր մէջ լսեցին ձայնը Երկնքին:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ